Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
Հունիսի 26-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 27-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 28-ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում հունիսի 26-ի գիշերը և 27-ի օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հունիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.4°C (2021թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 10.2°C (1983թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 23.8°C