Երևանի` ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հեռանկարը մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ
Երևանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը հետագա անդամակցության հեռանկարը ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարության կողմից մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա։ Այս մասին Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում հայտարարել է կազմակերպության Մշտական խորհրդի նախագահ Վիկտոր Վասիլևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բնականաբար, ՀԱՊԿ-ին Հայաստանի հետագա անդամակցության հարցը նույնպես կդառնա բարձրագույն ղեկավարության կողմից ամենամանրակրկիտ ուշադրության և քննարկման առարկա»,- նշել է նա։