ՀԱՊԿ-ը չի նախատեսում ֆինանսավորումից ձեռնպահ մնալու ձևեր․ Զախարովա
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նորմատիվ փաստաթղթերով ֆինանսավորումից ձեռնպահ մնալու որևէ ձև նախատեսված չէ։ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով կազմակերպության հանդեպ Հայաստանի ունեցած պարտքերը։
Զախարովան հիշեցրել է, որ 2024 թվականի սկզբից Երևանը չի փոխանցում իր անդամավճարը ՀԱՊԿ բյուջե։
«ՀԱՊԿ նորմատիվ փաստաթղթերում ֆինանսավորումից ձեռնպահ մնալու որևէ ձև նախատեսված չէ»,— ասել է նա։