Ավինյանը հանձնարարել է մինչև աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումը

Ավինյանը հանձնարարել է մինչև աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարել է մինչև ընթացիկ տարվա աշուն իրականացնել մայրաքաղաքում առանձնացված ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումը։

«Մենք արդեն բազմաթիվ քննարկումներ ունեցել ենք, փորձարկումներ արել ենք։ Առաջին փուլով՝ ցանկալի է մինչև աշուն, եթե դա իրատեսական կլինի, իրականացնել առանձնացված ավտոբուսային երկու հիմնական գծերի կահավորումը, այսինքն՝ գծանշումների իրականացումը։ Այդ ուղեգծերն էլ արդեն մոտավոր ունենք, երկու տարբեր ուղեգծեր»,-ասել է Ավինյանը։