Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հունիսի 22-ին առավելապես երեկոյան ժամերին, 23-ին, 25-26-ը՝ կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 21-24-ը՝ ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

1122.png (297 KB)

Երևանում հունիսի 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 23-ի երեկոյան, 24-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։  Հունիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

2233.png (65 KB)