DV-2026 ծրագրի շրջանակներում հարցազրույցների նշանակումները շարունակվում են։

DV-2026 ծրագրի շրջանակներում հարցազրույցների նշանակումները շարունակվում են։
Հրապարակվել է պաշտոնական Visa Bulletin-ը, որի համաձայն 2026 թվականի օգոստոս ամսին հարցազրույցներ կնշանակվեն մինչև EU 29,000 համար ունեցող հաղթողների համար։ 
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հակառակ վերջին շրջանում տարածվող «գրին քարտի ծրագիրը փակվում է» կամ «հարցազրույցներ այլևս չեն նշանակվելու» տեղեկություններին՝ գործընթացը շարունակվում է, և հաղթողների համար շարունակում են նշանակվել հարցազրույցներ։
Եթե ձեր գործի համարը մոտենում է նշված սահմանին, հետևեք ձեր էլեկտրոնային փոստին և CEAC համակարգի թարմացումներին։