Մոջթաբա Խամենեին՝ Միացյալ Նահանգների հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ

Մոջթաբա Խամենեին՝ Միացյալ Նահանգների հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ սկզբունքորեն այլ տեսակետ է ունեցել Միացյալ Նահանգների հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ, սակայն հիմնվել է նախագահ Մասուդ Փեզեշքիանի ստանձնած պարտավորության վրա և թույլատրել փաստաթղթի կնքումը:

«Նա նաև հստակորեն նշեց, որ եթե ամերիկյան կողմը փորձի չափազանց մեծ պահանջներ ներկայացնել, դրանք չեն ընդունվի։ Այս փուլին հասնելու ընթացքում պատասխանատու պաշտոնյաները, անկեղծ մտահոգությունից և բարի կամքից ելնելով, մեծ ջանքեր են գործադրել, և, իհարկե, ԱՄՆ նախագահն էր, որ հուսահատությունից դրդված՝ օգտագործեց բոլոր տեսակի լծակները սրան հասնելու համար»,- ասված է Խամենեիի հայտարարության մեջ:

Նա նշել է նաև, որ թույլատրել է ուղիղ բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ, սակայն դա չի նշանակում, որ Թեհրանն ընդունում է ամերիկյան կողմի դիրքորոշումը: