ՀԲ զեկույց. Գնաճը հաշվետու ամսում նվազել է

ՀԲ զեկույց. Գնաճը հաշվետու ամսում նվազել է

ՀԲ« Հայաստանի ամսական տնտեսական զարգացումները»  վերջին զեկույցի համաձայն,  գնաճը նվազել է` ապրիլի 5.3 տոկոսից (տ/տ) հասնելով 4.2 տոկոսի (տ/տ) մայիսին: Այս չափավորումը պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճի նվազմամբ (ապրիլի 9.5 տոկոսից` 6.4 տոկոս մայիսին):

Այդուհանդերձ, դա մնում է գնաճը պայմանավորվող գլխավոր գործոնը (կազմելով 60 տոկոս): Միևնույն ժամանակ, գնաճի բազային մակարդակը բարձրացավ հասնելով 5 տոկոսի (տ/տ)` գերազանցելով գնաճի ընդհանուր մակարդակը և շարունակելով վերընթաց միտումը, ինչը վկայում է, որ գնաճը պայմանավորվող հիմնական գործոնը վառելիքի գների վերջին զարգացումները չեն և որ գների երկարաժամկետ աճի ճնշումները (բացառությամբ սննդամթերքի և էլեկտրաէներգիայի գների) շարունակում են մնալ ազդեցիկ ու տևական: