Օդի ջերմաստիճանը հունիսի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հունիսի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Հունիսի 19-ի և 21-ի առավելապես երեկոյան ժամերին,  20-ի,  22-ի գիշերը և կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 21-22-ը նույնքան կնվազի։

ՀՀ-18.06.png (96 KB)

Երևանում hունիսի 19-ին, 21-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 20-ի և 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ 

Երևան-18.06.png (18 KB)

Երևան քաղաքի հունիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    37°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        6.3°C (1971թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    22.3°C