Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ

Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում՝ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ գլխավոր տնօրենի 2026 թվականի հունիսի 08-ի թիվ ՑՊ-057-06/26 որոշման համաձայն:

Ցուցակման պահից նշված պարտատոմսերով թույլատրվում է հասցեական առևտուրը, ինչպես նաև ռեպո գործարքների կնքումը:

Ամիօ բանկի կողմից թողարկվել են 2,500,000,000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով պարտատոմսեր՝ յուրաքանչյուրը 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, տարեկան 10.00% արժեկտրոնային տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով: Ընդհանուր թողարկումը կազմում է 25,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս:

Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

[email protected] |   010 59 20 20 | 🌐 amiobank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից