Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են Քաջարանի 7կմ թունելի շինարարության և թունելին մոտեցնող շուրջ 4կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման ծրագրին առնչվող հարցերը։

Անդրադարձ է կատարվել Քաջարանի թունելի կառուցման ծրագրի տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված միջազգային մրցույթի ֆինանսական առաջարկների գնահատման արդյունքներին։ 

Դիտարկվել են նաև Սիսիան-Քաջարան 60կմ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակներում կառավարման խորհրդատուի և ճանապարհի 27 կմ հատվածի շինարարության տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցութային գործընթացների առաջին փուլի արդյունքները։

 Օրակարգային հարցերի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև Բարգուշատի թունելի կառուցման նախագծի փորձաքննության իրականացման հարցերին։  

Նիստի ավարտին Տիգրան Խաչատրյանն ընգծել է նախատեսվող աշխատանքները քննարկման արդյունքներին համահունչ իրականացնելու կարևորությունը՝ այդ նպատակով շահագրգիռ մարմիններին  տալով համապատասխան հանձնարարականներ։