Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի անդամ, «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ Թեոդորոս Ռուսոպուլոսին։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:
 
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ խորհդարանական հարաբերությունները զարգացնելուն ուղղված քայլերը։
 
Դեսպան Մկրտչյանը հույն խորհրդարանականին ներկայացրել է Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերություններում արձանագրած ձեռքբերումները, առաջիկայում նախատեսված ծրագրերը։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում կայացած վերջին խորհրդարանական ընտրություններին, ինչի համատեքստում Թեոդորոս Ռուսոպուլոսը փոխանցել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր շնորհավորական նամակը։
Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է նաև հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը։
Քննարկվել են հարևան երկրների հետ խաղաղության կայացմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը, ինչպես նաև ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը։