ՀՀ կառավարությունը ֆինանսական միջոցներ է հատկացրել Շիրակի մարզի ճանապարհաշինական ծրագրերին

ՀՀ կառավարությունը ֆինանսական միջոցներ է հատկացրել Շիրակի մարզի ճանապարհաշինական ծրագրերին

ՀՀ կառավարության որոշմամբ ֆինանսական միջոցներ են հատկացվել Շիրակի մարզում ընթացքի մեջ գտնվող ճանապարհաշինական երկու խոշոր ծրագրերի իրականացման համար։ Ինչպես տեղեկացնում ենք Շիրակի մարզպետի աշխատակազմից, հատկացված գումարի գերակշիռ մասը նախատեսված է մարզային նշանակության ճանապարհների համար:

Մասնավորապես՝ 1 մլրդ 82 մլն 982 հազար դրամ կհատկացվի Տ-7-48, Գյումրի (Տ-7-58)-Արևիկ-Այգեբաց-Վարդաքար-/Հ-21/ մարզային նշանակության ավտոճանապարհի կմ 0+000- կմ 10+440 հատվածի հիմնանորոգման աշխատանքների մի մասի ֆինանսավորմանը։

ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ 783 մլն 419 հազար դրամ կտրամադրվի Գյումրի քաղաքի Շիրակացի և Խորենացի փողոցների վերանորոգման աշխատանքների համար։