ԿԲ-ն հրապարակել է մի քանի փաստ «Ֆինանսական կայունության հաշվետվություն 2025»-ից

ԿԲ-ն հրապարակել է մի քանի փաստ «Ֆինանսական կայունության հաշվետվություն 2025»-ից
ԿԲ-ն հրապարակել է մի քանի փաստ «Ֆինանսական կայունության հաշվետվություն 2025»-ից.
2025 թվականի ընթացքում ՀՀ ֆինանսական համակարգը պահպանել է կապիտալացման և իրացվելիության բարձր մակարդակը՝ շարունակելով դրսևորել շոկերին դիմակայելու բարձր ունակություն։
Աճ է գրանցվել ոլորտային բոլոր ուղղություններով․ պահպանվել են բանկային համակարգի, վարկային և ավանդային պորտֆելների աճի բարձր տեմպերը։
Վարկավորման աճը պայմանավորվել է ինչպես տնային տնտեսություններին, այնպես էլ բիզնեսին տրամադրված վարկերի ավելացմամբ։
Այս մասին հայտնում են ԿԲ-ից և առաջարկում ծանոթանալ «Ֆինանսական կայունության հաշվետվություն 2025»-ին կայքում` https://www.cba.am/hy/Reports/10086/