Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Հունիսի 10-14-ի գիշերը և կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի  11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում hունիսի10-14-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի հունիսի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    35°C (2017թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        6.4°C (1962թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    21.1°C