Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Մասիս քաղաքի «Հայրիյան» բժշկական կենտրոնում գործող սերմնավորման կաբինետում ամբողջովին անվճար (պետական միջոցներով) տրամադրվում է օժանդակ սերմնավորման ծառայություն: Այն ստանալու համար շաբաթական մի քանի անգամ Երևան գնալու անհրաժեշտությունից ազատվելով՝ բուժառուները զերծ են մնում հավելյալ ծախսերից ու այլ անհարմարություններից:
Օժանդակ սերմնավորման կաբինետներ կան նաև Շիրակում և Գեղարքունիքում:
Առողջապահության նախարարության այս ծրագրի շրջանակում սերմնավորման ծառայություն կարող են մատուցել բոլոր այն բժշկական կենտրոնները, այդ թվում՝ մարզային, որոնք ապահովում են այս ծառայության համար սահմանված մասնագիտական և տեխնիկական հագեցվածության պահանջները: