Հայաստանը 2025 թվականին չի վճարել ՀԱՊԿ-ի անդամավճարը․ Միրզոյան
Հայաստանը 2025 թվականին չի վճարել ՀԱՊԿ-ին անդամակցության վճարը։ Այս մասին հունիսի 8-ին խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ, հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք չենք վճարել անդամավճարը մի պարզ պատճառով։ Բանն այն է, որ կազմակերպությանը մեր մասնակցությունը, պարզապես, չի եղել»,- ասել է Միրզոյանը։