Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է. Ռուբիո

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է. Ռուբիո

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջ ելույթում:

«Այն ոչ միայն ավարտվել է, այլև ավարտվել է երեկ իմ կողմից Փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ, որը ստեղծում է բարգավաճման նոր երթուղի՝ TRIPP երթուղին, որը բացառիկ հնարավորություններ կընձեռի երկու երկրին, հատկապես` Հայաստանին՝ հարգելով նրանց ինքնիշխանությունը, դրանից իրական օգուտներ քաղելու համար»,- ասել է պետքարտուղարը: