Ֆինանսավորում՝ Շիրակի մարզում երկու ծրագրի իրականացման համար

Ֆինանսավորում՝ Շիրակի մարզում երկու ծրագրի իրականացման համար
Կառավարության այսօրվա որոշմամբ ֆինանսական միջոցներ են հատկացվել Շիրակի մարզում ընթացքի մեջ գտնվող ճանապարհաշինական երկու ծրագրերի իրականացման նպատակով։
1մլրդ 82 մլն 982 հազար դրամ կհատկացվի Տ-7-48, Գյումրի (Տ-7-58) –Արևիկ –Այգեբաց – Վարդաքար – /Հ-21/ մարզային նշանակության ավտոճանապարհի կմ 0+000 – կմ 10+440 հատվածի հիմնանորոգման աշխատանքների մի մասի ֆինանսավորմանը։
783 մլն 419 հազար դրամ կուղղվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի և Խորենացի փողոցների վերանորոգման աշխատանքների մի մասի իրականացմանը։