Մեկնարկել են Վահանի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքները
ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում մեկնարկել են Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրի միջնակարգ դպրոց վերանորոգման աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ՝ 320 միլիոն դրամ պայմանագրային արժեքի շրջանակներում, որն ամբողջությամբ հատկացվում է պետական բյուջեի միջոցներից։
Ծրագրով նախատեսված է դպրոցի շենքի տանիքի, հատակի, աստիճանների, մարզադահլիճի և նիստերի դահլիճի վերանորոգում՝ ջեռուցման համակարգի անցկացմամբ, նոր պատուհանների և դռների տեղադրում, պատերի ներքին ու արտաքին հարդարում, դպրոցի բակային տարածքի ասֆալտապատում, նոր ֆուտբոլի դաշտի կառուցում ու ցանկապատում, սանհանգույցների, էներգամատակարարման համակարգի նորացում, այլ աշխատանքներ։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականի ընթացքում։