WISE թիմը մասնակցել է FIDIC պայմանագրերի կառավարման միջազգային դասընթացի
Ջրային և ոռոգման բարելավման ծրագրի (WISE) թիմը Վրաստանում մասնակցել է Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից կազմակերպված «FIDIC Red և Yellow Books» պայմանագրերի կառավարման երկօրյա դասընթացին։
Դասընթացի նպատակն էր զարգացնել ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման կարողությունները՝ մասնավորապես FIDIC պայմանագրերի կիրառման, նախագծերի կառավարման, ֆինանսական վերահսկման և ռիսկերի կառավարման ոլորտներում։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացել են FIDIC պայմանագրերի հիմնական սկզբունքներին, քննարկել վեճերի լուծման մեխանիզմները, վերլուծել գործնական իրավիճակներ՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ և փորձ ենթակառուցվածքային ծրագրերի արդյունավետ իրականացման համար։