ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ. Մտադիր ենք մինչև 2026 թ. վերջ 4–5 անգամ ավելացնել դեպի ԵՄ արտահանումը. Պապոյան

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ. Մտադիր ենք մինչև 2026 թ. վերջ 4–5 անգամ ավելացնել դեպի ԵՄ արտահանումը. Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ակնկալում է մինչև 2026 թվականի ավարտ 4–5 անգամ կավելացվի դեպի Եվրամիություն արտահանման ծավալները։ Այդ մասին նա այսօր նշեց Երևանում քարոզարշավի ընթացքում` լրագրողների հետ զրույցում։
Նախարարն ավելացրեց, որ հիմա բանակցություններ են վարում եվրոպացի գործընկերների հետ։
«Այո, արտահանումը դեպի ԵՄ կրկնապատկվել է, բայց տրամադրված ենք գործել ավելի ագրեսիվ, որպեսզի մեր արտադրողները կարողանան ավելի մրցունակ գին առաջարկել։ Արդյունքում մտադիր ենք մինչև տարեվերջ 4–5 անգամ ավելացնել արտահանումը։ Դրանք կլինեն մրգեր, բանջարեղեն և մշակող արդյունաբերության արտադրանք, այսինքն՝ ամեն ինչ»,– ընդգծեց նա։
Պապոյանի խոսքով` իր ղեկավարած գերատեսչությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել արտահանման խթանման փաթեթ՝ տրանսպորտային ծախսերի համար աջակցություն տրամադրելու համար։
«Ես նաև բանակցություններ եմ վարում եվրոպացի գործընկերների հետ, որպեսզի մենք ֆինանսական ուղիղ աջակցություն ստանանք։ Կարծում եմ, որ Հայաստանը սպասում է և պետք է ստանա ֆինանսական ուղիղ աջակցություն»,– ասաց նա։
Պապոյանի խոսքով` նաև քննարկումներ են ընթանում, որպեսզի հայկական արտադրանքը ԵՄ շուկայում արտոնյալ պայմաններ ստանա, և գործընկերները խոստացել են 10 ամսվա ընթացքում լուծել այդ հարցը: