Քննարկում Հայաստանում բանկերի միության և վճարահաշվարկային կազմակերպությունների հետ
Պրոբացիայի ծառայությունում քննարկվել են տուգանքների վճարման գործընթացի բարելավման և թվայնացման հնարավորությունները:
Ծառայությունը կազմակերպել է աշխատանքային քննարկում՝ նվիրված ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված տուգանքի ձևով պատժի դատապարտված անձի կողմից տուգանքի վճարման գործընթացի պարզեցմանը և թվային լուծումներով գործընթացը առավել մատչելի դարձնելուն։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության անդամ բոլոր բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, ինչպես նաև հանրապետությունում վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քննարկման ընթացքում ընդգծվել է պետական և մասնավոր հատվածների համագործակցության կարևորությունը՝ ուղղված վճարահաշվային ծառայությունների հասանելիության բարձրացմանը, գործընթացների առավել արդյունավետ կազմակերպմանը, վճարային տերմինալներով իրականացնող ծառայությունների ցանկում Պրոբացիայի ծառայությանը ընդգրկելու և թվային գործիքների կիրառմամբ ծառայությունների ընդլայնման ու զարգացման հնարավորություններին։
Մասնակիցների ուշադրության կենտրոնում են եղել նաև Պրոբացիայի ծառայության «e-Probation» էլեկտրոնային կառավարման համակարգի և վճարահաշվարկային համակարգերի միջև տեխնիկածրագրային փոխգործելիության ապահովմանը վերաբերող հարցեր։
Արդյունքում, ընդծելով բոլոր կողմերի համար սույն ձեռնարկի բարեհաջող իրագործման հարցում շահագրգռվածությունը, քննարկման մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում ապահովել անհրաժեշտ իրավական ու տեխնիկական պայմաններ ու հնարավորություններ, համագործակցության հուշագրերի կնքում՝ հնարավորինս կարճ ժամկետում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: