Հայաստանի արտահանման զգայունությունը ռուսական շուկայից

Հայաստանի արտահանման զգայունությունը ռուսական շուկայից
ACSES վերլուծական կենտրոնը ներկայացրել  է ռուսական շուկա Հայաստանի արտահանման ծավալները։  Ըստ այդմ՝ 2025 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները կազմել են 2 միլիարդ 964 միլիոն դոլար, որի մեջ ներառված են և՛ տեղական ծագման, և՛ վերաարտահանվող (ոչ տեղական) ապրանքները։
 Դեպի Ռուսաստան տեղական արտահանման կառուցվածքում TOP 10 ապրանքախմբերն ապահովում են Ռուսաստան արտահանման ընդհանուր ծավալի 26%-ը, որոնցից առաջատար դիրք է զբաղեցնում կոնյակը և այլ թունդ ալկոհոլային խմիչքները՝ 285 մլն դոլար արտահանման ծավալով, ինչը Հայաստանից այդ ապրանքախմբի ընդհանուր արտահանման 84%ը։
Թունդ ալկոհոլային խմիչքներին հաջորդում են մրգերը՝ 104 մլն դոլար արտահանման ծավալով (93%), բանջարեղենը՝ 86 մլն դոլար (98%) և ձկներն ու չկնամթերքը՝ 81 մլն դոլար (97%):
710473961_1019268837282775_8280592769871997775_n.jpg (39 KB)