Ուժեղ քամու հետևանքով Գեղարքունիքի մի շարք գյուղեր հոսանքազրկվել են

Ուժեղ քամու հետևանքով Գեղարքունիքի մի շարք գյուղեր հոսանքազրկվել են
«Գեղամա» մասնաճյուղի «Վարդենիս» էլ. ցանցը իր բաժանորդներին տեղեկացնում է, որ ուժեղ քամիների հետևանքով վթարային անջատվել է «Վարդենիս» 10կՎ օդային գիծը, ինչի հետևանքով հոսանքազուրկ են Վանեվան, Տորֆավան, Խաչաղբյուր, Լուսակունք և Գեղաքար գյուղերը։ Այս մասին տեղեկացնում են Վարդենիսի համայնքապետարանից:
«Այս պահին իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ վթարը վերացնելու և հնարավորինս սեղմ ժամկետներում էլեկտրամատակարարումը վերականգնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։