Պեսկով․ Հայաստանը ԵՄ-ի հետ մերձենալու ընթացքում անխուսափելիորեն կբախվի խնդիրների ԵԱՏՄ-ում
Հայաստանը Եվրամիության հետ մերձենալու ընթացքում վաղ թե ուշ կհայտնվի այնպիսի իրավիճակում, երբ իր ընդունած դիրքորոշումը կհակասի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դիրքորոշմանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հայաստանը ԵՄ-ի հետ մերձենալու ընթացքում վաղ թե ուշ կհայտնվի այնպիսի իրավիճակում, երբ իր ընդունած նորմերը կհակասեն ԵԱՏՄ նորմերին ու կանոններին», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։