ԵԱՏՄ-ն իրականություն է, սկզբունքային է Երևանի մտադրությունների հարցը. ԱՊՀ գլխավոր քարտուղար

ԵԱՏՄ-ն իրականություն է, սկզբունքային է Երևանի մտադրությունների հարցը. ԱՊՀ գլխավոր քարտուղար

ԵԱՏՄ-ն իրականություն է, որից երես թեքել հնարավոր չէ, ուստի սկզբունքային է Երևանի մտադրությունների հարցը։ Այս մասին «Վեստի» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

Նա նշել է, որ Աստանայի գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի հարցը կքննարկվի «բարեկամական» մակարդակով, բայց Երևանը պետք է որոշում կայացնի։

«Սկզբունքորեն հարց է դրված ՝ դուք ընտրում եք կա՛մ ԵԱՏՄ-ն, կա՛մ ԵՄ-ն ։ ԵՄ գնալը չափազանց երկար պատմություն է, շատ երկրներ ցանկանում են մտնել ԵՄ, ԵՄ մտնելու պատմությունը տարիներով ձգվում է։ Իսկ ԵԱՏՄ-ն իրականություն է, որից հիմա երես թեքել հնարավոր չէ»։

ԱՊՀ գլխավոր քարտուղարը նաև հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին ներկա Հայաստանի փոխվարչապետը «խելամիտ մարդ է», և քննարկումները կանցկացվեն նրա հետ։