Հայաստանում միջին աշխատավարձը 2026-ի առաջին եռամսյակում գերազանցել է 307 հազար դրամը

Հայաստանում միջին աշխատավարձը 2026-ի առաջին եռամսյակում գերազանցել է 307 հազար դրամը

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներով՝ 2026 թվականի առաջին եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 307 574 դրամ, ընդ որում, դիտարկվող եռամսյակում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 2.9 տոկոս աճի միտում՝ արձանագրված 4.2 տոկոս գնաճի նկատմամբ։

Վարձատրության ամենաբարձր մակարդակն ավանդաբար պահպանվում է մայրաքաղաք Երևանում, որտեղ միջին ամսական աշխատավարձն առաջին եռամսյակում հասել է 355 459 դրամի։ Մարզերի շարքում բարձր վարձատրվող աշխատատեղերով շարունակում է առաջատար մնալ Սյունիքի մարզը՝ 345 095 դրամ միջին անվանական աշխատավարձով։

Համեմատաբար բարձր վարձատրություն է գրանցվել նաև Արարատի (225 738 դրամ) և Վայոց ձորի (201 428 դրամ) մարզերում։ Վերջիններիս հաջորդում են Կոտայքի և Արմավիրի մարզերը, որտեղ միջին վարձատրությունը կազմել է համապատասխանաբար 194 439 և 189 264 դրամ։ Լոռու մարզում կազմել է 174 348 դրամ, Տավուշի մարզում՝ 166 878 դրամ, իսկ Արագածոտնում՝ 165 109 դրամ։

Հանրապետությունում ամենացածր միջին ամսական աշխատավարձերն արձանագրվել են Գեղարքունիքում և Շիրակում, որտեղ դրանք կազմել են համապատասխանաբար 150 413 և 160 789 դրամ։