Ռուսաստանում կարգելվի հայկական «Ջերմուկի» ևս 64,5 միլիոն շշի վաճառքը

Ռուսաստանում կարգելվի հայկական «Ջերմուկի» ևս 64,5 միլիոն շշի վաճառքը

Ռուսաստանում վաճառքի արգելք կսահմանվի հայկական «Ջերմուկ» հանքային ջրի ևս 64,5 միլիոն շշի նկատմամբ։

«Ռոսպոտրեբնադզորը» համապատասխան լրացուցիչ հանձնարարական է ուղարկել: Պատճառը արտադրողի կողմից տեխնիկական կարգավորման օրենսդրության պարտադիր պահանջների խախտումներն են։

2026 թվականի սկզբից Ռուսաստանում արդեն արգելափակվել է «Ջերմուկի» 38,4 միլիոն միավորի վաճառքը՝ մանրածախ և առցանց առևտրի հարթակներում։