Աջակցություն Հայաստանում շենքերի էներգաարդյունավետության մեթոդաբանության մշակմանը

Աջակցություն Հայաստանում շենքերի էներգաարդյունավետության մեթոդաբանության մշակմանը
SE4Resilience ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության կողմից ու իրականացվում GIZ-ի կողմից, LDK Consultants-ի և Energy Saving Foundation (ESF)-ի հետ կազմակերպել է շահագրգիռների հետ երկրորդ հանդիպում՝ ներկայացնելու Հայաստանում «Շենքերի էներգաարդյունավետության հաշվարկման մեթոդաբանության (EPB) մշակումը» նախաձեռնության շրջանակում գրանցված առաջընթացը։
Փորձագետներն ու շահառուները քննարկել են իրավական և տեխնիկական դաշտի բացերի վերլուծության արդյունքները։ Առանցքում էներգաարդյունավետության պահանջների մոտարկումն էր ԵՄ չափանիշներին՝ համաձայն ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԸԳՀ):
 Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է Հայաստանի էներգաարդյունավետության օրակարգի առաջխաղացման և ազգային կարգավորող դաշտը ԵՄ պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ։
 Մասնակից կառույցներն էին՝ ՏԿԵՆ, Քաղաքաշինության կոմիտե, R2E2, ԷԳՀԻ, ՀՃՇԱՀ և Համաշխարհային բանկ: