Մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Մայիսի 28-ի և հունիսի 1-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում, 29-30-ը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի  31-ին, հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 21-25 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի  28-ին կբարձրանա 3-5 աստիճանով, 29-30-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

Երևանում մայիսի 28-ին,  31-ին և հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 29-30-ի օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի մայիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    33°C (2007թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        6.4°C (1956թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    19.3°C