ՏԿԵՆ-ը ռուսական կողմից որևէ նամակ չի ստացել՝ Հայաստանին գազի մատակարարման համաձայնագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ռուսական կողմից որևէ նամակ չի ստացել՝ Հայաստանին գազի մատակարարման համաձայնագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ: Այս մասին Infoport.am -ին հայտնեցին ՏԿԵՆ-ից:
«Կոմերսանտը» գրել էր՝ Մոսկվան զգուշացրել է Երևանին գազային համաձայնագրի խզման հնարավորության մասին: Ըստ ռուսական լրատվամիջոցի՝ Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը նախարար Սերգեյ Ցիվիլևի անունից նամակ է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: