Գազամատակարարման պլանային դադարեցումեր մայիսի 27-ին

Գազամատակարարման պլանային դադարեցումեր մայիսի 27-ին

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 27-ին կդադարեցվի

ժամը 12:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Այգեձորի փողոցի թիվ 74, 76, 78/1 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ը՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մ.Գորկու փողոցի 35-ից 74 հասցեների (նախկին տրիկոտաժի ֆաբրիկայի թաղամաս), հարակից առանձնատների գազասպառողների,

 ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն՝ Լոռու մարզի Շահումյան բնակավայրի գազասպառողների,

 ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արարատի մարզի Ղուկասավան բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

 Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: