ՀՀ Ազգային ժողովի հեռացող կազմի նիստը հետաձգվել է քվորումի բացակայության պատճառով
ՀՀ Ազգային ժողովի հեռացող կազմի մայիսի 26-ի առավոտյան նիստը չի կայացել․ պատճառը քվորումի բացակայությունն է։ 107 պատգամավորից նիստին ներկայացել են միայն 5-ը։ Պատգամավորները, որոնց մեծ մասն այս օրերին զբաղված է նախընտրական քարոզարշավով, 4 ժամ ունեն նիստը կայացնելու և հավաքվելու համար։
Հիշեցնենք, որ խորհրդարանական այս քառօրյայի օրակարգում ընդհանուր առմամբ ներառված է 35 հարց։