ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ՝ կարանտին օրգանիզմների հայտնաբերման պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՍԱՏՄ մամուլի ծառայությունից։
«ՍԱՏՄ-ն իր բնականոն գործառույթն է իրականացրել, ստուգել արտահանվող ապրանքը։ Որտեղ խնդիր է հայտնաբերվել, արտահանումն արգելվել է, արտասովոր ոչինչ չկա»,- նշեցին տեսչական մարմնից։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հայկական բեռնատարների վարորդներն ու տնտեսվարողներն ահազանգում են, որ Բագրատաշենի անցակետից հետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը։ Դանիելյանի տեղեկություններով՝ ֆիտոսանիտարիան արգելել է արտահանումը՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով ոչ թույլատրելի նյութի առկայությունը։ Պատգամավորը մտավախություն էր հայտնել, որ այս դեպքը պայմանավորված է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ։
Միաժամանակ այն տնտեսվարողները, որոնց ելակը համապատասխանել է պահանջներին, նորմալ իրականացրել են արտահանումը։