ՀՀ–ում գնաճը նախընտրական քարոզարշավի ժամանակ դոմինանտ խնդիր չի դարձել. ԿԲ նախագահ

ՀՀ–ում գնաճը նախընտրական քարոզարշավի ժամանակ դոմինանտ խնդիր չի դարձել. ԿԲ նախագահ
ՀՀ–ում գնաճը նախընտրական քարոզարշավի ժամանակ դոմինանտ խնդիր չի դարձել։ Այսօրվա ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` նշելով, որ այդ մասին են վկայում տարբեր աղբյուրներից ստացած տեղեկությունները։
«Բնակչության մոտ չկա այն մտավախությունը, որ ԿԲ–ի իրականացրած քաղաքականությունը պատշաճ չէ, ու մենք գնաճ ենք ունենալու։ Օրինակ` շատ երկրներում` Թուրքիա, ԱՄՆ, զարգացած, ոչ զարգացած, զարգացող և այլ պետություններում, նախընտրական քարոզարշավի ժամանակ գնաճը լինում է համար մեկ դոմինանտ խնդիրը ընդհանուր քաղաքական բանավեճի մեջ»,– ընդգծեց նա։
Գալստյանի վստահեցմամբ` վերջին տարիների ընթացքում իրենց կառավարման շնորհիվ ՀՀ–ում գնաճի խնդիրը լուծված է եղել, սակայն չի բացառում, որ հնարավոր է հետագայում լինեն նաև ցավալի շոկեր։