ՀԷՑ–ի գործընթացը գրեթե ավարտական փուլում է, հաջորդը կլինի «Արարատցեմենտը». Խուդաթյան

ՀԷՑ–ի գործընթացը գրեթե ավարտական փուլում է, հաջորդը կլինի «Արարատցեմենտը». Խուդաթյան
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի հետ կապված գործընթացը գրեթե ավարտական փուլում է։ 
«Շատ կարճ ժամանակ անց ՀԷՑ-ը կդառնա Հայաստանի և ՀՀ քաղաքացիների սեփականությունը։ Հաջորդը կլինի «Արարատցեմենտը»։ Այն «ազատագրելու» որոշումից մենք հետ չեն կանգնել, իհարկե, մենք չենք պատրաստվում գնալ ու հենց էս պահին այն «ազատագրել»»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա նաև նշել է, որ ՀԷՑ-ի հետ կապված հարցը լուծվելու է Հայաստանի Հանրապետության օրենքների շրջանակում։ Նախարարը նաև շեշտել է` մեծ թվով գույք է այս ընթացքում արդեն վերադարձվում կառավարությանը։