ՀՀ–ում վարկերի և ավանդների մասով դոլարիզացիան պատմական ցածր ցուցանիշի վրա է. ԿԲ
ՀՀ–ում թե վարկերի, թե ավանդների մասով դոլարիզացիայի ցուցանիշն այսօր պատմական ամենացածր մակարդակի վրա է։
«Վերջին տարիներին նվազումը նկատելի է հստակ։ Եթե ներառենք ոչ ռեզիդենտների ավանդները, ապա դոլարիզացիան կազմում է ավելի քան 40 տոկոս, իսկ եթե միայն դիտարկենք ռեզիդենտներին, ապա դոլարիզացիան 35 տոկոսի շրջանակում է»,– այսօր ասել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության վարչության պետ Աշոտ Սարգսյանը:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի խոսքով, դրան նպաստել է օրենսդրական գործող կարգավորումը, ըստ որի ՀՀ–ում բոլոր վարկերը պետք է լինեն բացառապես դրամով արտահայտված։
Դոլարով են սպասարկվում բացառապես նախկինում ԱՄՆ դոլարով ֆինանսավորված հիփոթեքային վարկերը, որոնց ծավալը քիչ է: