Գյումրու որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

Գյումրու որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

Մայիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ալավերդյան, Չերնիշևսկու, Նեկրասովի փողոցների, Նորվեգական թաղամասի, Երևանյան խճուղու Լոմոնոսովի փողոցից մինչև Երևանյան խճուղու 157ա բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։