Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանում
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 12-18-ը (2026թ․):
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ մայիսի 12-ին և 15-17-ը,
- Նոր Նորքում՝ մայիսի 14-ին,
Արաբկիրում` չի գերազանցել,
Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ մայիսի 15-ին և 17-18-ը,
- Արաբկիրում՝ մայիսի 15-ին և 17-18-ը,
- Նոր Նորքում` մայիսի 16-18-ը,
- Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։