Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» կանխատեսումներով՝ մայիսի 21-25-ը ժամանակ առ ժամանակ հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ:
Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։
Երևանում մայիսի 21-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի մայիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 35.7°C (2021թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 3.4°C (1973թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.8°C