Անձրևային եղանակը պահպանվում է
Մայիսի 20-ի ցերեկը, 21-24-ը ժամանակ առ ժամանակ հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ:
Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 20-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։
Մայիսի 20-ի երեկոյան, 21-24-ը ժամանակ առ ժամանակ Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի մայիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 33.5°C (2021թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 5.1°C (1999թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.8°C