Կասեցումը վերացվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Էլ Գարդեն» ՍՊ ընկերությունում (ք․ Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ վերացվել են նախկինում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: