Ֆինանսական համակարգի ցուցանիշները մնացել են կայուն. ՀԲ

Ֆինանսական համակարգի ցուցանիշները մնացել են կայուն. ՀԲ

ՀԲ-ն հրապարակել է «Հայաստանի ամսական տնտեսական զարգացումները, մայիս, » զեկույցը, որի համաձայն.

Մարտին զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն ավելացան 11.7 տոկոսով (տ/տ)` հաջորդելով փետրվարի 5.2 տոկոս աճին (տ/տ): Սա հիմնականում պայմանավորված էր Ռուսաստանից զուտ ներհոսքերի 17.5 տոկոս (տ/տ) (որը կազմել է ընդհանուր զուտ ներհոսքերի 53 տոկոսը) և այլ երկրներից ներհոսքերի 27 տոկոս (տ/տ) աճով:

ԱՄՆ-ից զուտ ներհոսքերն աճել են աննշան` 0.8 տոկոս (տ/տ)` հաջորդելով նախորդ ամսվա 74.5 տոկոս (տ/տ) նվազմանը: Դրամը շարունակեց արժևորվել ԱՄՆ դոլարի նկատմամբ:

Ապրիլին ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվեց աննշան` 0.8 տոկոսով (ա/ա), իսկ եվրոյի նկատմամբ արժեզրկվեց 0.4 տոկոսով (տ/տ): Տարվա կտրվածքով` ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ իր դիրքերն ամրապնդել է 4.2 տոկոսով (տ/տ), սակայն ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 3.6 տոկոսով (տ/տ):

Ֆինանսական համակարգի ցուցանիշները մնացել են կայուն: Կապիտալի համարժեքության գործակիցը բարձրացել է հասնելով 20.5 տոկոսի, իսկ չաշխատող վարկերի ցուցանիշը փոքր ինչ աճել է` հասնելով 1.4 տոկոսի, անցած հինգ ամիսներին 1.3 տոկոսիի մակարդակում մնալուց հետո: Մարտին առևտրային բանկերում ավանդները աճել են 2.2 տոկոսով (տ/տ), իսկ վարկերը աճել են 1.6 տոկոսով (ա/ա): Փոխարժեքով ճշգրտված տարեկան աճը բոլոր ավանդների մասով աննշան ավելացել է` հասնելով 17.8 տոկոսի (տ/տ), իսկ վարկավորման կայուն աճը չափավորվել է մինչև 23.4 տոկոս (տ/տ):