Հայաստանում գնաճը շարունակեց ավելանալ. ՀԲ
ՀԲ-ն հրապարակել է «Հայաստանի ամսական տնտեսական զարգացումները, մայիս, 2026» զեկույցը, որի համաձայն.
Հայաստանում գնաճը շարունակեց ավելանալ Մերձավոր Արևելքում հակամարտության և մատակարարման շղթաներում առաջացած լարվածության ֆոնին:
Ապրիլին գնաճն ավելացավ` հասնելով 5.3 տոկոսի (տ/տ) և 1.3 տոկոսի (ա/ա)` պայմանավորված սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների 9.5 տոկոս բարձրացմամբ (տ/տ), ինչը նպաստեց գնաճի 70.3 տոկոսին տարեկան կտրվածքով:
Սրան հաջորդում են ալկոհոլային խմիչքները և առողջապահական ծառայությունների արժեքների գնաճը (համապատասխանաբար` 7.7 և 4.2 տոկոս):
Տրանսպորտի ոլորտում շարունակվել է չափավոր գնաճը` 2 տոկոս մակարդակում (տ/տ), որին նպաստել է բենզինի գնի 7 տոկոս իջեցումը Ադրբեջանից վառելիքի ներկրումները բացելուց հետո:
2026 թ. մայիսի 5-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ 6.5 տոկոս, չնայած գնաճի ավելացմանը մեծացող անորոշության պայմաններում: