Մարտին տնտեսական ակտիվությունը չափավորվել է. ՀԲ

Մարտին տնտեսական ակտիվությունը չափավորվել է. ՀԲ
ՀԲ-ն հրապարակել է «Հայաստանի ամսական տնտեսական զարգացումները, մայիս, 2026» զեկույցը, որի համաձայն.

Մարտին տնտեսական ակտիվությունը չափավորվել է` փետրվարի 7.2 տոկոսից (տ/տ) հասնելով 6.6 տոկոսի (տ/տ) մարտին: Աճը հիմնականում պայմանավորված էր կառուցապատման կայուն ակտիվությամբ` մինչև 24 տոկոս (տ/տ), իսկ արդյունաբերության աճի տեմպը դանդաղեց մինչև 7 տոկոս (տ/տ)` նախորդ ամիս գրանցած աննախադեպ երկնիշ աճից հետո:

Այս հապաղումն արտացոլում էր մշակվող արդյունաբերությունում աճի կտրուկ անկումը փետրվարի 23.8 տոկոսից (տ/տ) մինչև 1.3 տոկոս` մարտին, ինչը պայմանավորված էր ոչ թանկաժեք մետաղների և սննդամթերքի արտադրության ավելի ցածր ծավալներով:

Հանքարդյունաբերության ոլորտի թողարկումը շարունակեց աճել 28 տոկոս բարձր տեմպով (տ/տ), ինչը մեծապես արտացոլում է ցածր բազային էֆեկտը: 2026 թ. առաջին եռամսյակի հանրագումարային արդյունքներով` տնտեսական աճի տեմպն ավելացել է 7.1 տոկոսով (տ/տ)` 2025 թ. առաջին եռամսյակի 4.1 (տ/տ) համեմատ, ինչը վկայու