Ճամբարակում արտաքին լուսավորության ցանցի կառուցման խոշոր ծրագիր է իրականացվում
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի բնակավայրերում արտաքին լուսավորության ցանցի կառուցման խոշոր ծրագիր է իրականացվում՝ ընդգրկելով Ճամբարակ քաղաքը, Վահան և Թթուջուր բնակավայրերը, ինչպես նաև Հ-30 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածներ։
Ինչպես տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, քաղաքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 182 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է արտաքին լուսավորության ցանցի կառուցում Ճամբարակ քաղաքի կենտրոնական փողոցում, Վերին Ճամբարակ թաղամասում, Վահան ու Թթուջուր գյուղերում, ինչպես նաև՝ Հ-30 հանրապետական նշանակության ավտոճանապարհի որոշակի հատվածներում՝ 11 հազար 780 գծամետր երկարությամբ։
2025 թվականի նոյեմբերից մեկնարկած շինարարական աշխատանքներն իրականացվել են շուրջ 70 տոկոսով։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականի ընթացքում։