Անձրևային եղանակը պահպանվում է
Մայիսի 19-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության շրջանների զգալի մասում, 20-ին, 22-23-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ:
Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 18-ի և 19-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով։
Երևանում մայիսի 19-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի մայիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 32°C (2019թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 3.5°C (1991թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 18.2°C