Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Մայիսի 15-ին, 17-19-ը հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ , 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 15-16-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, 17-18-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում մայիսի 15-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի մայիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի ջերմաստիճան՝    31.8°C (1961թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        3.8°C (1957թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    17.1°C