ՀՀ ԱԱԾ–ին պետական բյուջեից հավելյալ գումար կհատկացվի

ՀՀ ԱԱԾ–ին պետական բյուջեից հավելյալ գումար կհատկացվի
ՀՀ ազգային անվտանգության ծառայության առջև դրված խնդիրների լուծման համար 2026 թ պետական բյուջեից սահմանված 3.7 %–ի փոխարեն 7,7 %–ի վերաբաշխում կկատարվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Այսօր ընդունված որոշմամբ ԱԱԾ–ին 2026 թվականի բյուջետային տարվա համար սահմանված վերաբաշխման սահմանաչափը բարձրացվեց։
2026 թ պետական բյուջեով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հատկացվել է շուրջ 61,6 մլրդ դրամ և գործող իրավակարգավորման համաձայն՝ ԱԱԾ վերաբաշխման սահմանաչափը կազմում է շուրջ 1,232 մլրդ դրամ:
«Մինչդեռ ներկայում օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջել իրականացնել ընդհանուր 3,51 մլրդ դրամի վերաբաշխում: Հարկ է նկատել, որ միայն նշված վերաբաշխումը 3.7 տոկոսային կետով է գերազանցում 2026 թ–ի պետական բյուջեով ՀՀ ԱԱԾ ընդհանուր վերաբաշխման սահմանաչափը: Ըստ այդմ` վերաբաշխումների իրականացման առավելագույն սահմանաչափ սահմանվում է ԱԱԾ–ի համար հաստատատված հատկացումների գումարի մինչև 7,7 %–ը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Կառավարությունից վստահեցնում են, որ այսպիսով առավել արդյունավետ կիրականացվեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները